|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հայաստանը մտադիր է նոր դեսպանություններ բացել, նույնիսկ կան արդեն պայմանավորվածություններ: Այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը «ՀՀ 2022թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ՝ անդրադառնալով պատգամավորների հարցերին:
«Նորերը բացելու մասին մտածում ենք: Նույնիսկ պայմանավորվածություններ ունենք: Հուսամ Ուրուգվայում առաջիկայում կունենանք»,-ասաց Միրզոյանը:
Ըստ նախարարի՝ կան երկրներ, որտեղ կարող են լինել դիվանագիտական գրասենյակներ, որոնց աստիճանը հետագայում կարող է բարձրացվել:
«Բայց մեր աշխարհագրությունը լայնացնելու լրջագույն պլաններ կան: Մի մասն արտացոլված էր 2022-ի բյուջեում»,-ասաց նա:
Նախարարը հույս հայտնեց, որ այդ առումով կատարողականը կհասցնեն 100 տոկոսի: