|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Տրանսպորտային նախագծերը կարեւոր դեր են խաղում տարածաշրջանի երկարաժամկետ զարգացման, կայունության ապահովման եւ Ղարաբաղում պատերազմի ռիսկը նվազագույնի հասցնելու գործում, ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:
«Մենք առաջարկել ենք, որ տարածաշրջանային տրանսպորտային նախագծերը կարեւոր դեր են խաղում երկարաժամկետ զարգացման, կայունության ապահովման եւ պատերազմի ռիսկը զրոյի հասցնելու համար, եւ դրանից կշահեն տարածաշրջանի բոլոր երկրները: Ադրբեջանը (այս նախագծերի իրականացման միջոցով` խմբ.) կապվում է Նախիջեւանի, Թուրքիայի հետ: Միեւնույն ժամանակ, Ռուսաստանը կարող է երկաթգիծ բացել դեպի Հայաստան», - ասել է Ալիեւը, փոխանցում է «Ինտերֆաքս Ադրբեջան»-ը:
Նրա խոսքով` այդ նախագծերը թույլ կտան Ռուսաստանին եւ Իրանին երկաթուղային կապ ունենալ Նախիջեւանի հետ: «Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ երկաթուղային հաղորդակցություն կլինի: Այսինքն, կշահեն տարածաշրջանի բոլոր երկրները»:
Ալիեւը շեշտել է, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու գործարկումը հնարավորություն տվեց այդ ճանապարհով բեռնափոխադրումներ իրականացնել Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ:
Նշենք, որ Ալիեւը Ֆիզուլիում սկսել է Հորադիզ-Ագբենդ երկաթուղու կառուցումը: Երկաթուղային նոր գծի երկարությունը 100 կմ է: Ճանապարհը կնպաստի ուղիղ երկաթուղային կապի ստեղծմանն Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ: