|
Փոխարժեքներ
29 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.06 |
| EUR | ⚊ | € 419.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.7315 |
| GBP | ⚊ | £ 486.76 |
| GEL | ⚊ | ₾ 139.08 |
Ադրբեջանը նախատեսում է մայրուղի կառուցել դեպի Հայաստանի սահման՝ իր վերահսկողության տակ անցած Ղարաբաղի տարածքով: Այս մասին երկուշաբթի հայտարարել է երկրի մայրուղիների պետական գործակալության մամուլի ծառայության ղեկավար Անար Նաջաֆլին:
«Նոր ճանապարհը Հորադիզ – Մինջիվան (Միջնավան՝ խմբ.) մայրուղին է՝ Հայաստանի հետ սահմանին»,- ասել է նա ադրբեջանական Trend լրատվական գործակալությանը տված հարցազրույցում՝ հավելելով, որ նախագծման աշխատանքներն արդեն սկսվել են:
Նաջաֆլին նաև նշել է, որ ապագայում այս մայրուղին կարող է երկարացվել դեպի Նախիջևան:
Ավելի վաղ Ադրբեջանում սկսվել էր Բաքվի վերահսկողության տակ գտնվող Ֆիզուլիի շրջանից դեպի Շուշի մայրուղու շինարարությունը: Դրա երկարությունը կկազմի 101,5 կմ: