|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
2024 թվականին «Ադրբեջանական երկաթուղիներ» ՓԲԸ-ն օկուպացված Արցախի տարածքում կսկսի Ակնա-Ստեփանակերտ նոր երկաթուղային գծի կառուցումը, ասել է ՓԲԸ-ի շինարարական նախագծերի բաժնի ղեկավար Թուրալ Աբբասլին։
Նրա խոսքով՝ այս ճանապարհի նախագծումը սկսվել է, արդեն կատարվել է տարածքի նախնական զննություն, նախատեսվել է ճանապարհի նախնական երթուղի։
«Այս նախագծի նպատակն է Խանքենդին (Ստեփանակերտ) և Շուշան (Շուշի) միացնել երկրի երկաթուղային ցանցին, թույլ տալ արդյունավետ ուղևորափոխադրումներ և բեռնափոխադրումներ այդ ուղղությամբ, ինչը կնպաստի երկարամյա «օկուպացիայից ազատագրված» տարածքների լիարժեք վերականգնմանը»,- ընդգծել է Աբբասլին։