|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
1993 թ. հոկտեմբերի 28-ին թշնամուց ազատագրվեց Արցախի Կովսականի շրջանի հարավային Միջնավան քաղաքը (Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջան):
1993 թ. հոկտեմբերից սկսվել էր Կովսականի և Քաշունիքի ազատագրման գործողությունները՝ Հադրութի (Արթուր Աղաբեկյան), Մարտունու (Մովսես Հակոբյան) Շուշիի (Վաչագան Իշխանյան) պաշտպանական շրջանների և Մանվել Գրիգորյանի ղեկավարած 5-րդ մոտոհրաձգային բրիգադի, «Սիսական», «Արաբո», «Սև հովազ» ջոկատների գլխավորությամբ։
Արաքսի հովտին գտնվող քաղաքի ազատագրումից 27 տարի անց, ցավոք, Միջնավանը դարձյալ հայտնվեց թշնամու տիրապետության տակ: Այսօր արդեն թշնամին այնտեղ կառուցում է երկաթգիծ ու ավտոմայրուղի, որով թշնամին նախատեսում է հասնել Նախիջևան` Սյունիքի միջով` ստեղծելով իրենց համար բաղձալի «Զանգեզուրի միջանցքը»: