|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Սասնա ծռեր» խմբի 18 անդամների վերաբերյալ գործից անջատված մասով գործը մակագրվել է Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանին: Այս մասին տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից:
Անջատված մասով ամբաստանյալները 11-ն են՝ Արամ Մանուկյանը, Հովհաննես Հարությունյանը, Թաթուլ Թամրազյանը, Արամ Հակոբյանը, Տիգրան Մանուկյանը, Արայիկ Հակոբյանը, Վարդան Գերավետյանը, Մարտիրոս Հակոբյանը, Սերգեյ Կյուրեղյանը,Գևորգ Իրիցյանը, Թորոս Թորոսյանը:
Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր»-ի 18 անդամի վերաբերյալ քննվող գործից մաս անջատելու վերաբերյալ որոշում սեպտեմբերի 28-ին կայացրել էր Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանը: Նույն դատարանի վարույթում է քննվում նաև խմբի անդամներից 14-ի վերաբերյալ գործը: