|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Հյուսիսային Կորեայի ԱԳՆ ղեկավար Լի Յոն Հոն Թրամփի խոսքերն անվանել է պատերազմի մասին հայտարարություն` հավելելով, որ Հյուսիսայի Կորեան դիտարկում է պատասխանի տարբերակները:
Մասնավորապես, նա հայտարարել է Հյուսիսային Կորեայի իրավունքի մասին` խոցել ամերիկյան ռազմական այն ինքնաթիռները, որոնք կմոտենան իրենց երկրի օդային սահմանին:
«Քանի որ ԱՄՆ-ը մեր երկրին պատերազմ է հայտարարել, ուրեմն մենք լիարժեք իրավունք ունենք պատասխան քայլեր ձեռնարկել, այդ թվում իրավունք ունենք խոցել ԱՄՆ ռմբակոծիչները»,- հայտարարել է ԱԳՆ ղեկավարը:
Նշենք, որ Թրամփն իր թվիթերյան էջում գրել էր, որ հետևել է Հյուսիսայի Կորեայի ներկայացուցչի ելույթին` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում, և կարող է ասել, որ Հյուսիսային Կորեան իր փոքրիկ ռմբարկուով երկար չեն ձգի: