|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Հուլիսի 21-ին, ժամը 22:09-ին ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Գես թաղամասի թիվ 24 շենքի մոտակայքում տեղի է ունեցել վրաերթ. անհրաժեշտ է օգնություն: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ կայքից:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ն. Օ.-ը «Lexus GX470» մակնիշի 55 CC 550 պետհամարանիշով ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 2009 թ. ծնված Ա. Գ.-ին, ով տեղում մահացել է: Shamshyan.com-ի տեղեկություններով՝ մահացածը Ա. Մանուկյան փողոցի բնակիչ Օքսաննա Գրիգորյանն է:
Փրկարարները սահմանազատել են տարածքը:
Բացատրական աշխատանքների արդյունքում վարորդը մեղայականով ներկայացել է Կապանի ոստիկանություն: