|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Գերմանիայի ԱԳ ղեկավար Զիգմար Գաբրիելը կարծում է, որ ԱՄՆ նախագահի ներկայիս վարչակազմը պետք է ուղղի Ռուսաստանի հետ հարաբերություններում նախորդ վարչակազմի կատարած սխալները: Այս մասին Զիգմար Գաբրիելը ասել է իր հարցազրույցներից մեկում:
Նրա կարծիքով` լավ կլիներ, եթե Թրամփի թիմը վերաթարմացներ Մոսկվայի հետ հարաբերությունները` սկսելով նոր բանակցություններ:
«Առանց Ռուսաստանի, մենք չենք կարող հաղթահարել Ուկրաինայի, Սիրիայի ու Լիբանանի կոնֆլիկտները: Օբամայի փորձը` նվաստացնել Ռուսաստանին, մեծ սխալմունք էր: Ես դեռ հույս ունեմ, որ Վաշինգթոնը կուղղի այդ սխալը»,- ասել է Գաբրիելը:
Նա միաժամանակ հավելել է, որ ամեն ինչ ներկայումս այնպես է թվում, ասես Մոսկվան ու Վաշինգթոնը երես են թեքել միմյանցից: