|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը դատապարտել է Գազայի Ալ-Ահլի հիվանդանոցի վրա հարձակումը և այն անվանել ցեղասպանություն՝ կատարվածի համար մեղադրելով Իսրայելին։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը Քուվեյթի իր գործընկեր Սալեմ Աբդուլլահ ալ-Ջաբեր ալ-Սաբահի հետ հանդիպման արդյունքներով, գրում է ՏԱՍՍ-ը։
«Շնորհակալություն հայտնելով Քուվեյթին՝ ընթացիկ իրադարձությունների սկզբից ի վեր Պաղեստինին աջակցելու իր հաստատակամ դիրքորոշման համար, նա հայտարարեց, որ Սիոնիստական ռեժիմի հարձակումները Գազայի վրա պետք է անհապաղ դադարեցվեն, և անհրաժեշտ է սկսել մարդասիրական օգնություն ուղարկելը Գազայի ճնշված և պաշարված ժողովրդին»,-ասվում է Իրանի ԱԳՆ Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ։