կարևոր
3283 դիտում, 1 տարի առաջ - 2023-03-02 17:27
Աշխարհ

Պուտինն ուկրաինացի դիվերսանտների հարձակումը Բրյանսկում «ահաբեկչություն» է որակել

Պուտինն ուկրաինացի դիվերսանտների հարձակումը Բրյանսկում «ահաբեկչություն» է որակել

ՌԴ Բրյանսկի մարզի սահմանային գոտում ուկրաինացի դիվերսանտների հարձակումն ահաբեկչական գործողություն է, հինգշաբթի հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Այսօր հերթական ահաբեկչությունն են արել, հերթական հանցագործությունը, մտել են սահմանամերձ տարածք, կրակ բացել խաղաղ բնակչության վրա, տեսել են, որ քաղաքացիական մեքենա է, տեսել են, որ խաղաղ բնակիչներ ու երեխաներ են նստած, սովորական Նիվա է եղել, կրակ են բացել նրանց վրա»,- ասել է պետության ղեկավարը։

Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հավելել է, որ ՌԴ նախագահն Անվտանգության դաշնային ծառայությունից, ՊՆ-ից և Ազգային գվարդիայից զեկուցումներ է ստանում Բրյանսկում տիրող իրավիճակի մասին:

«Խոսքը ահաբեկիչների հարձակման մասին է, այժմ միջոցներ են ձեռնարկվում այդ ահաբեկիչներին ոչնչացնելու համար»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։