Միասին կարող ենք
կարևոր
3874 դիտում, 16 ժամ առաջ - 2026-05-05 13:46
Հասարակություն

19-ամյա վարորդը, ով վթարի պատճառ է դարձել՝ մեկ այլ վարորդի նվաստացնելու համար, մեքենա վարելու իրավունք չի ունեցել

19-ամյա վարորդը, ով վթարի պատճառ է դարձել՝ մեկ այլ վարորդի նվաստացնելու համար, մեքենա վարելու իրավունք չի ունեցել

Նախօրեին համացանցում տարածվել էր տեսանյութ, թե ինչ է Երևանում 19-ամյա տղայի մասնակցությամբ  տեղի ունեցել ավտովթար և այդ ողջ ընթացքը տեսակարահանվել է հենց նույն մեքենայում գտնվող մեկ այլ անձի կողմից։ 

Համացանցում տարածված՝ 19-ամյա տղայի մասնակցությամբ տեսանյութի վերաբերյալ ՔԿ-ից հայտնում են. «ՆԳՆ ոստիկանությունից ստացված հաղորդման հիման վրա 2026 թվականի ապրիլի 23-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին մասով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը):

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Վ.Մ.-ն «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան ՃՏՊ-ի ժամանակ վարել է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված վիճակում, ուստի Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնվել է ևս մեկ քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասով (տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելը) և միացվել նախաձեռնված քրեական վարույթին:

Նշանակվել են համապատասխան փորձաքննություններ:

Քրեական վարույթի շրջանակում միջոցներ են ձեռնարկվում դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու ուղղությամբ»։ 

Տարածված տեսանյութում երևանում է, թե ինչպես է  Վ. Մարկոսյանը մտածված գերազանցում ավտոմեքենայի արագությունն ու անգամ տեսանկարահանում  այն՝ ասելով, թե ինչ-որ մեքենայի հիմա ինքը կնվաստացնի ու ընթանալով բարձր արագությամբ՝ դառնում է խոշոր ավտովթարի մասնակից։