|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսյանը խոստանում է ակտիվ լինել դատաիրավական ոլորտում: Նա այդ մասին այսօր ասաց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:
«Ես փորձ ունեմ հարկադիր կատարման ոլորտում: Մեր գործառույթներից ամենակարևորը եղել է բալանսավորել պարտատիրոջ և պարտապանի գործունեությունը: Մենք որոշակի նախաձեռնություններով հանդես եկել ենք»,- ընդգծեց նա՝ հավելելով, որ աշխարհում ընդունված շատ նորմեր կան, որոնք կիրառելի կլինեն նաև Հայաստանում:
«Մենք պետք է կարողանանք բալանսավորել այդ ինստիտուտը: Նաև պարտապանը պետք է պաշտպանված լինի: Հարկադիր կատարման ծառայությունն այսօր ուղղված է պահանջատիրոջ իրավունքները պաշտպանելու հարցին, և, ինչպես արդեն ասացի, սա բալանսավորելու կարիք կա»,- ասաց Պողոսյանը:
Անդրադառնալով օրեր առաջ տեղի ունեցած` Երևանի ավագանու ընտրություններին` նա ասաց, որ քվեարկել է ՀՀԿ-ի օգտին, և հերքեց տեղեկությունները, թե իր և Տարոն Մարգարյանի աներորդու միջև որևէ լարվածություն է եղել: