|
Փոխարժեքներ
25 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.26 |
| EUR | ⚊ | € 417.75 |
| RUB | ⚊ | ₽ 4.8654 |
| GBP | ⚊ | £ 484.89 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Մայիսի 1-ին, ժամը 10:55-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նոր Արեշի 7-րդ փողոցի տներից մեկում:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ն. Դ.-ի վարձակալած տան խոհանոցում:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը հրդեհը մարվել է տեղի ուժերով:
Այրվել է խոհանոցում (մոտ 7 քմ) կենցաղային իրեր, լվացքի մեքենան՝ ամբողջությամբ, իսկ սառնարանը և խոհանոցի դուռը մասամբ ջերմահարվել են:
Հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը տուժածի հարազատներին ցուցաբերել է հոգեբանական աջակցություն: