|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Իվանկան 3 երեխաների մայր է և նա ազդեցություն ունի: Վստահ եմ, որ նա ասել է. «Լսի՛ր, հայրիկ, սա սարսափելի է»: Այդպիսի պահերին հայրս գործի է անցնում»,- ասել է ԱՄՆ նախագահի որդի Էրիկ Թրամփը՝ քրոջ Իվանկա Թրամփի՝ Սիրիային հրթիռային հարված հասցնելու հոր որոշման վրա ազդելու մասին, գրում է «ՌԻԱ Նովոստին»:
Ըստ Էրիկ Թրամփի` Իվանկան շատ էր վշտացած և վրդովված քիմիական գրոհի դաժանությամբ:
Էրիկ Թրամփը հավելել է. «Հայրս ամեն ինչ կշռադատել է, նա պրակտիկ մարդ է, բայց ոչ իմպուլսիվ»: Իսկ քիմգրոհի մասին ասել. «Դա ահավոր էր: Ես ուրախ եմ, որ նախագահն այդպես պատասխանեց»: