|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Կարևորելով հարկ վճարողների շահերն ու իրավունքները ներկայացնող հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությունը` ՊԵԿ-ը հետևողական է վեր հանված խնդիրների լուծման ուղղությամբ:
Հասարակական սեկտորի ներգրավմամբ կառուցողական երկխոսության արդյունքում Կոմիտեն այս անգամ անդրադառնում է ՊԵԿ իրավաբանական վարչության կայացրած վարչական պատասխանատվության ենթարկելու և չկատարված պարտավորությունների գանձման վերաբերյալ վարչական վարույթներին: Երբեմն տնտեսվարողի պաշտոնատար անձինք չեն մասնակցում վարչական վարույթներին` չնայած մասնակցելու վերաբերյալ պատշաճ ծանուցված լինելուն` չներկայացնելով վարույթների վերաբերյալ առարկություններ կամ պատասխանատվությունը բացառող ապացույցներ:
Արդյունքում վարչական մարմինը ստիպված է լինում վարչական ակտեր կայացնել վարույթներում առկա ապացույցների հիման վրա, սակայն տնտեսվարողի` համապատասխան ապացույցների ներկայացման դեպքում հնարավոր է բացառվել վարչական ակտի ընդունումը:
Նման իրավիճակներից խուսափելու նպատակով` ՊԵԿ-ը վարչական վարույթներին մասնակցելու վերաբերյալ ծանուցագրեր ստացած անձանց հորդորում է ներկայանալ դրանցում նշված հասցեով, մասնակցել իրականացվող վարույթներին և անհրաժեշտության դեպքում ներկայացնել առարկություններ` վարչական մարմնին գործի օբյեկտիվ քննություն իրականացնելու հնարավորություն տալով:
ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին