|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ուկրաինայի ուժայինները երեկ երեկոյան արտահերթ նիստ են գումարել, որի ժամանակ քննարկվել է «Պրավի սեկտոր» արմատական շարժման գործունեությունն արգելելու հարցը. հայտնում է РИА Новости-ն։ Այդ մասին հայտնել է «Բատկիվշչինա» կուսակցության աղբյուրը:
Նիստին մասնակցել են պատգամավոր Օլեգ Տյագնիբոկն ու Ուկրաինայի Ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Անդրեյ Պարուբիյը։
Նիստի ժամանակ ՆԳՆ ղեկավար Արսեն Ավակովն առաջարկել է արգելել այդ շարժման գործունեությունը։ Այս հարցում Ավակովին աջակցել է Պարուբիյը։ Սակայն վերջնական որոշումը կկայացվի այսօր:
Երեկ ուկրաինական «Պրավի սեկտոր» խմբավորման ակտիվիստները գրոհել են Գերագույն ռադայի շենքը` պահանջելով Արսեն Ավակովի անհապաղ հրաժարականը: Նրանք նաև ցանկանում են դատի տալ Ավակովին` մեղադրելով նրան շարժման առաջնորդ Սաշկո Բիլիի սպանության մեջ: