|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.08 |
| EUR | ⚊ | € 443.26 |
| RUB | ⚊ | ₽ 4.9886 |
| GBP | ⚊ | £ 509.71 |
| GEL | ⚊ | ₾ 140.82 |
Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման վերաբերյալ կոնկրետ պայմանավորվածություններ չկան, սակայն Երևանը մշտապես պատրաստ է նման հանդիպումների մասնակցել. РИА Новости-ին ասել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
«Մի քանի օր առաջ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում տեղի ունեցավ իմ հանդիպումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների, նաև Ադրբեջանի արտգործնախարարի հետ: Մենք մշտապես ասել ենք, որ պատրաստ ենք բանակցությունների: Եթե հանդիպումներ տեղի չեն ունենում, դա մեր մեղքով չէ»,- ընդգծել է նա:
Նալբանդյանը նշել է, որ անցյալ տարվա ապրիլյան պատերազմը ոչ միայն մարդկային կորուստների հանգեցրեց, այլև լուրջ հարված հասցրեց բանակցային գործընթացին: