|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Այսօր Ազգային ժողովի պետաիրավական հարցերի և ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2018-ի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը, պատասխանելով ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի այն հարցադրմանը, թե ՀՀ նախագահը սահմանադրական ո՞ր լիազորությունների շրջանակներում է միջազգային ասպարեզում հանդիպումներ ունենում, ասաց. «Երբ ՀՀ նախագահը սահմանադրական գործառույթների մասով հանդիպումներ ու քննարկումներ է ունենում, պարտադիր մասնակից է դարձնում կառավարության լիազոր գերատեսչություններին: Քննարկվող ծրագրերը ԱԳՆ-ին է ներկայացվում, և մասնակից ենք դարձնում կառավարության համապատասխան մարմիններին, որոնք զբաղվում են այդ ծրագրերի իրականացմամբ»: