|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Ուկրաինացի գրող Սերգեյ Ժադանին Մինսկում ձերբակալել են ռուսական «սեւ ցուցակների» հիման վրա եւ զրկել Բելառուս մուտքի իրավունքից, հայտնում է BBC–ի Ռուսական ծառայությունը։
Ժադանը ամենահայտնի եւ ամենից շատ թարգմանված ժամանակակից ուկրաինացի գրողներից է։ Նա ժամանել էր Մինսկ 24-րդ Գրքի միջազգային ցուցահանդեսին մասնակցելու։
Հանդիպումներից հետո ուկրաինացի գրողին փետրվարի 11-ին ձերբակալել էին հյուրանոցի իր համարում։
Գրողը գիշերը բանտախցում անցկացնելուց հետո առավոտյան բացատրական նամակ է գրել, որից հետո նրա անձնագրում անորոշ ժամկետով Բելառուս մուտքի արգելքի կնիք են դրել։
Իրավապահները Ժադանին հայտնել են, որ նա պետք է լքի Բելառուսը 3 օրվա ընթացքում։ Նա կարող է Բելառուս վերադառնալ միայն այն ժամանակ, երբ ռուսական հատուկ ծառայությունները հանեն նրա անունը «սեւ ցուցակից»։
Այս կապակցությամբ Ուկրաինայի դեսպանատունը նոտա է հղել Բելառուսի ԱԳՆ–ին։