|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ԱԺ հերթական քառօրյա նիստում քննարկվում է «Բնակարանային հիպոթեքային կրեդիտավորման» մասին օրենքի փաթեթը:
Հիմնական զեկուցող` ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը նշեց, որ օրենքների փաթեթն ուղղված է սպառողների շահերի պաշտպանությանը: Օրենքը բարելավվել է` ըստ Երիցյանի: Նախ` օրենքը ապահովում է թափանցիկություն, քաղաքացին ինչ պայմանագիր որ ստորագրի, պետք է իրազեկված լինի նախապես, թե ինչ պայմանագիր է ստորագրում, ներառյալ` թե ինչ տոկոսադրույքով է վերցնում վարկը, տույժերը, տուգանքները մանրամասն պետք է ներկայացվեն քաղաքացուն:
Մյուսը կանոնների ստանդարտացումն է, այսինքն` նախ քաղաքացուն միանգամից պայմանագիր չեն տալիս, այլ առաջարկ են անում, յոթ օր քաղաքացին մտածում է այդ առաջարկի վրա, համաձայնության դեպքում կնքում է պայմանագիրը ,իսկ եթե այդ ընթացքում վարկավորման առաջարկը նրան չի բավարարում, նա հրաժարվում է պայմանագիր ստորագրելուց:
Մյուս փոփոխությամբ` ազատականացվում է գրավի փաթեթը. եթե նախկինում պահանջվում էր առաջին վարկատուի համաձայնությունը, որ գրավը տեղափոխեն այլ բանկ, ապա, ըստ փոփոխության, դա վերանում է, կարգավորվում է վարկի վաղաժամկետ կարգավորման սկզբունքը, երբ գրավն ազատորեն կարող են տեղափոխել ավելի լավ պայմաններով բանկ: Օրենքի փոփոխությամբ` հստակ սահմանվում են, թե ինչպես պետք է գնահատվի գույքը: Այստեղ մեծ դեր է ունենալու ապահովագրության ինստիտուտը:
«Հուսով ենք, որ սա կնպաստի վարկավորման շուկայի աշխուժացմանն ու տոկոսադրույքների մատչելիության մեծացմանը»,- ասաց Ներսես Երիցյանը: