|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ճապոնիայի իշխանությունները հրաժարվել են մասնակցել Իրաքի և Սիրիայի տարածքներում հաստատված «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման դեմ ուղղված ռազմական գործողություններին, ինչի մասին հայտնել է երկրի պաշտպանության նախարար Տոմոմի Ինադան:
«Ինչ վերաբերում է ԻՊ-ի դեմ պայքարին, ապա մեր Ինքնապաշտպանական ուժերը չեն մասնակցի դրան: Խաղաղությունն ու կայունությունը պետք է հաստատել ոչ թե ուժով, այլ՝ օրենքի գերակայության և միջազգային համագործակցության միջոցով»,- մեջբերում է kp.ru-ն ճապոնացի պաշտոնյայի խոսքերը:
Աղբյուրը հավելում է, որ Ճապոնայի պաշտպանության նախարարությունը նույնպիսի որոշում է կայացրել նաև Հարավ-չինական ծովի համար. նույնիսկ այդ տարածաշրջանում իրավիճակի լարման դեպքում, Ճապոնիան չի պատրաստվում իր ռազմական նավերն այնտեղ ուղարկել:
Հավելենք, որ այժմ ԻՊ-ի դեմ պայքարում ներառված են Ռուսաստանը, Սիրիան, Իրաքն ու ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան: