|
Փոխարժեքներ
26 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Երեկ Պաշտպանության բանակի երկու զինծառայողի են տեղափոխել Կենտրոնական կլինիկական հոսպիտալ: Այս մասին քիչ առաջ լրագրողներին հայտնեց ՀՀ զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանը: Վիրավոր զինծառայողներից` պայմանագրային զինծառայող Ալեքսեյ Ավանեսյանը, ով վիրավորվել է երեք օր առաջ, ստացել է ստորին վերջույթի վիրավորում:
«Երեկ երեկոյան զինծառայողին վիրահատել ենք և ստիպված ենք եղել ամպուտացնել նրա ստորին վերջույթը: Սկզբնական շրջանում փորձել ենք պահպանել վորջույթը, սակայն այն մեզ չի հաջողվել, ներկայումս նրա վիճակ կայուն է»,- ասաց նա:
Խաչատրյանի խոսքով` մյուս վիրավորը` Գուրգեն Սարգսյանը, շարունակում է գտնվել ծայրահեղ ծանր վիճակում, միացված է արհեստական շնչառական ապարատին, դուրս չի եկել կոմայից:
Նշենք որ ՊԲ-ն Ալեքսեյ Ավանեսյանի վիրավորման մասին չի հաղորդել: Խաչատրյանի խոսքով` նա վիրավորվել է հակառակորդի կողմից: