|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Հրեա լուսանկարիչ Ամիթ Շիմոնին ստեղծել է ինքնատիպ աշխատանքների շարք, որոնք նորովի են ներկայացնում համաշխարհային առաջնորդներին:
Ինչպես նշում է The Guardian-ը, ԱՄՆ գործող և նախկին նախագահներ Դոնալդ Թրամփն ու Բարաք Օբաման, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետներ Ուինսթոն Չերչիլը, Մարգարետ Թետչերը, միապետ Էլիզաբեթ 2-րդն ու ծանրակշիռ այլ քաղաքական գործիչներ պատկերվել են անհոգ հիփսթերների տեսքով:
Յուրաքանչյուր լուսանկարին կից հեղինակը մտացածին տեքստ է գրել այն մասին, թե հիփսթեր դառնալու դեպքում քաղաքական գործիչներից յուրաքանչյուրն ինչ մականուն կունենար ու ինչով կզբաղվեր: