|
Փոխարժեքներ
05 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.55 |
| EUR | ⚊ | € 407.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.3363 |
| GBP | ⚊ | £ 478.82 |
| GEL | ⚊ | ₾ 139.25 |
Այսօր Սիլիվրիի կալանավայրում մեկնարկել է Թուրքիայում հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի գործով առաջին դատական նիստը:
Ըստ Demokrathaber-ի՝ այս գործի շրջանակներում ամբաստանյալներն են տարբեր բարձրաստիճան պաշտոններ զբաղեցրած 29 ոստիկաններ: Նրանցից 25-ը կալանավորված են:
Հիշեցնենք, որ հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձը գլխավորելու մեջ մեղադրվում է Ֆեթուլլահ Գյուլենը: Հուլիսի 15-ից հետո երկրում լայնածավալ գործողությունների շրջանակում գրանցվել են մեծ թվով ձերբակալություններ՝ ոստիկանությունում, ԶՈՒ շտաբում, կրթական ոլորտում և մի շարք այլ կառույցներում: