|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը դեկտեմբերի 22-ին Աստանայում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ քննարկել է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի օրակարգը, որը դեկտեմբերի 26-ին տեղի է ունենալու Սանկտ Պետերբուրգում:
Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են ԵԱՏՀ-ի մամուլի ծառայությունից:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը 2016 թվականին ԵԱՏՄ-ում Ղազախստանի նախագահությամբ անդամ պետությունների հետ համատեղ մի շարք կարևոր փաստաթղթեր է պատրաստել եվրասիական ինտեգրացման հետագա զարգացման հարցերի վերաբերյալ:
Տիգրան Սարգսյանը Նազարբաևին տեղեկացրել է այն հարցերի ընթացիկ վիճակի մասին, որոնք քննարկվելու են պետությունների ղեկավարների կողմից: