|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին խորհուրդ է տվել նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին` խորհուրդների համար պետդեպին դիմել՝ մինչ օտարերկրացի առաջնորդների հետ շփվելը. հայտնում է Газета.ру-ն։
«Ես կարծում եմ, որ խորհուրդներ հարցնելը կարևոր է: Հետևել դրանց, թե` ոչ, դա արդեն այլ հարց է: Խորհուրդ եմ տալիս նրան իմանալ կոնկրետ հարցերի ընթացիկ վիճակը»,- ասել է Քերին:
Նշենք, որ Թրամփը պատասխանել էր Թայվանից շնորհավորական հեռախոսազանգին, ինչը դուր չէր եկել Չինաստանին: