|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Պետդումայում «կառավարական ժամ»-ի ընթացքում հայտարարել է, որ իր ամերիկացի գործընկեր Ջոն Քերին իրեն խորհուրդ է տվել ուշադրություն չդարձնել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի խոսքեին, ով ՌԴ-ին հավասարեցրել էր էբոլա տենդին և ահաբեկչությանը. հայտնում է РИА Новости-ն:
«Ես ուշադրություն էի դարձրել Օբամայի այն սպառնալիքներին, որոնք հնչել էին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ժամանակ... Վերջերս զրուցում էի ԱՄՆ պետքարտուղարի հետ և հարցրեցի նրան՝ ի՞նչ է այդ ամենը նշանակում: Քերին, ի պատասխան, խորհուրդ տվեց ուշադրույթուն չդարձնել»,- պատմել է Լավրովը:
«Եթե այդ ամենը այդքան լուրջ է, ապա, անխոս, դա ցավալի է»,- հավելել է նա: