|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Քաղաքագետ Սուրեն Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն այլևս չի տապալելու օտարերկրյա ռեժիմները։ Պուտինը հաստատել է, որ թույլ չի տալու երրորդ երկրներին որևէ պետության ներքին գործերին խառնվել և իշխանափոխություն իրականացնել։ Էրդողանը հաստատել է, որ Սիրիա է մտել Ասսադին տապալելու համար։
Ստացվում է, որ Թուրքիան այլևս չունի ԱՄՆ աջակցությունը Սիրայում և Մերձավոր Արևելքում և ունի Ռուսաստանի կոշտ ընդդիմությունը։ Եթե Ամերիկան և Ռուսաստանը իրենց հայտարարությունները վերջնական դիրքորոշում և կոնկրետ գործողութնուններ դարձնեն, ապա կայունացման գործընթացն աշխարհում սկսված է։ Իսկ ապակայունացնող միակ գործոնը մնում է մեր վաղեմի «բարեկամ» Թուրքիան»։