|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումային օրինագիծ է ներկայացրել ստորին պալատի խառը ընտրությունների վերաբերյալ` կուսակցական ցուցակներով եւ 225 մեծամասնական տեղերով: Այդ մասին ИТАР-ТАСС-ը տեղեկացել է խորհրդարանի աշխատակազմից:
Թեկնածուների առաջադրումը կարող է կատարվել ինքնաառաջադրմամբ, նաեւ քաղաքական կուսակցությունների միջոցով` կուսակցական ցուցակում ընդգրկելով. նշվում է փաստաթղթին կից պարզաբանող գրության մեջ:
Ներկայումս օրենսդրությունը նախատեսում է Պետդումայի 450 պատգամավորների ընտրությունների անցկացում համամասնական ընտրակարգով` կուսակցական ցուցակներով: Խառը ընտրությունների դեպքում պահպանվում է կուսակցությունների խորհրդարան անցնելու` 5 տոկոսի շեմը հաղթահարելու պայմանը: