|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Armlur.am-ի տեղեկություններով՝ Էրեբունում կրակոցների աղմկահարույց գործով իրավապահները ձերբակալել են ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության նախկին պետ, ՃՈ նախկին պետ և ոստիկանության գնդապետ Արմեն Հակոբյանի եղբորը՝ Գուրգեն Հակոբյանին՝ քրեական ենթամշակույթին հարելու մեղադրանքով։ Ձերբակալությունը պայմանավորված է Էրեբունու Մուրացան 109 հասցեում, նկուղային հարկում, ըստ բնակիչների՝ խաղատան գործունեության մասով։ Գուրգեն Հակոբյանին կալանավորելու նպատակով միջնորդություն են ներկայացրել դատարան։
Լրատվամիջոցը նշում է նաև, որ Էրեբունում կրակոցներից 1 շաբաթ առաջ կազմակերպիչները կռիվ ու հայհոյանքներ են հնչեցրել, վեճի առարկան եղել է բիզնեսում առաջացած անհամաձայնությունը, բիզնեսը չկիսելը և վրեժ պահելը:
Միջադեպի հետ առնչություն ունեցողները արտերկրում բիզնես են իրականացնում, մասնավորապես՝ ծխախոտի սև շուկայում են ներգրավված ու այլ անձանց՝ բիզնեսում հայտնվելը խիստ ծանր են տարել և սկսվել են հաշիվներ մաքրել միմյանց հետ: Արդյունքում, բանը հասել է կրակոցներին: Միջադեպի կազմակերպիչների կլանը հասնում է Կոտայքի մարզ:
Քրեական վարույթի շրջանակներում անգամ կին կա հարցաքննված: Իսկ այս պահին կալանավորվածը պարագլուխներից Արմեն Օհանյանն է:
Էրեբունիում հնչած կրակոցների գործով իրավապահները հարցաքննել են 30-ից ավելի անձի: 4 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել և կալանքի միջնորդություններ են ներկայացվել դատարան։
30-ից ավելի կրակոցների հետևանքով սպանվածը 20-ամյա Վահե Մկրտչյանն է, վիրավորվածը՝ 15-ամյա Գ. Մարգարյանը։
Հուլիսի 18-ին դեպքի վայրում ուշագրավ իրավիճակ էր։ Սակրավորների խումբ էր եկել, քանի ոև դեպքի վայրում հայտնաբերվել էր նռնակ, որը բարեբախտաբար չէր պայթել։