|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Պակիստանի իշխանություններն այսօր հայտնել են Աբդուլ Ռաուֆի ձերբակալության մասին, որը «Ջայիշ ե Մուհամադ» իսլամիստական խմբավորման առաջնորդ Մասուդ Ազհարի եղբայրն է. հայտնում է РИА Новости-ն` Պակիստանի ՆԳՆ-ին հղումով:
Հիշեցնենք, որ հենց այդ խմբավորումն էր ստանձնել հնդկական Ջամու և Քաշմիր նահանգներում փետրվարի 14-ին տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը, որը երկու երկրների միջև հարաբերությունների կտրուկ սրման պատճառ դարձավ, քանի որ Հնդկաստանը մեղադրեց Պակիստանին ահաբեկիչներին աջակցելու մեջ: