|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Կառավարությունը անհատույց օգտագործման իրավունքով պետական գույք կհանձնի 1in.am լրատվական կայքին։ Համապատասխան որոշումն ընդունվեց Կառավարության հուլիսի 23-ի նիստում, չզեկուցվող հարցերի շարքում, փոխանցում է «Ազատությունը»:
Լրատվական կայքը դիմել է Պետական գույքի կառավարման կոմիտեին՝ խնդրելով իրենց բնականոն ու անխափան աշխատանքը շարունակելու համար Կենտրոնի Վարդանանց փակուղի 8 հասցեում գտնվող տարածքի 8-րդ հարկի 250 քմ տարածքը տրամադրել իրենց։
«Ընկերությունը միաժամանակ ներկայացրել է գործարար ներդրումային ծրագիր՝ համաձայն որի լրատվական միջոցի կողմից քննարկվող տարածքում 2 տարվա համար իրականացվող ծրագրի ֆինանսավորման ընդհանուր մեծությունը կազմում է 10 մլն ՀՀ դրամ»,- նշված է Պետական գույքի կառավարման կոմիտեի հիմնավորումներում։
Պետական տարածքը լրատվամիջոցն անհատույց կօգտագործի առաջիկա երեք տարիներին։
Նշենք, որ 1in.am լրատվամիջոցը պատկանում է «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանին։