|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Պ.գ.թ., դոցենտ Միքայել Մալխասյանը գրում է․
«Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության տվյալների համաձայն «Հայրենակիցների վերադարձի ծրագրի» շրջանակում 2025 թ. ՀՀ 3.9 հազար քաղաքացիներ դիմել են մասնակցության համար, և նրանցից 2 հազարը հաջողությամբ հաղթահարել են ռուսերեն քննության և փաստաթղթաբանության պահանջներն ու ստացել ծրագրի մասնակցի վկայագիր։
Այս ցուցանիշներով Հայաստանը հինգերորդ տեղում է զիջելով Ղազախստանին, Ղրղզստանին, Ուզբեկստանին և Թուրքմենստանին, իսկ փաստացի տեղափոխվածների թվաքանակով` նաև Տաջիկստանին։ Միայն Ղազախստանի ցուցանիշն է գերազանցել 10 հազարը։
Ծրագրից օգտվողների վերաբնակման հիմնական ուղղություններն են Տուլայի, Չելյաբինսկի և Կալուգայի մարզերը»։