կարևոր
403 դիտում, 59 րոպե առաջ - 2026-07-24 14:51
Քաղաքական

Ծառուկյանի նկատմամբ քաղաքական ռեպրեսիա է իրականացվում․ Շարմազանով

«Այն մարդիկ, որոնք պաշտպանում են Անկախության հռչակագիրը, նրանք ինձ համար հայրենասեր մարդիկ են և Հայաստան պետության ջատագովներ, իսկ նրանք, ովքեր Անկախության հռչակագրին դեմ են գնում, տեղ չունեն քաղաքական դաշտում»,- Քննչականի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը։

Նշենք, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կրկին հրավիրել են ՊԵԿ քննչական վարչություն՝ հարցաքննության։

«Սա զուտ քաղաքական հարց չէ, սա մեր պետության խնդիրն է։ Դրա համար պետք է համախմբվել, ոչ թե գնալ, ընդդիմությանը ընդդիմություն դառնալ։ Պետք է միասնական և իմաստավորված պայքարել։ Ժողովո՛ւրդ ջան, այդ վախի մթնոլորտից դուրս եկեք, որոշ քաղաքական դերակատարնե՛ր, խոսեք, ամոթ է, չնայած ես 2018թ․ եմ տեսել, թե ոնց են Սերժ Սարգսյանին մի օրում ուրացել, Ծառուկյանին էլ կուրանան ու կուրանան»,- նշեց Շարմազանովը։