|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը ԱԺ-ում Կենտրոնական բանկի խորհրդի անդամի պաշտոնում Արտակ Մանուկյանի թեկնածության քննարկման ժամանակ, դիմելով Մանուկյանին, ասաց․ «Մարդը, որ գնում է հաց առնելու, մսամթերք կամ բանջարեղեն առնելու, իր կյանքում չի տեսնում գնաճի հետևանքները մեղմելու՝ կառավարության գործողությունները։ Գործնականում, Ձեր կարծիքով, կառավարությունն ի՞նչ գործողություն կարող է կատարել՝ մեղմելու հետևանքները։ Ոչ թե՝ գնաճը, այլ հետևանքները»։
Մանուկյանի խոսքով՝ գնաճի հետ կապված առկա շոկը ոչ միայն Հայաստանում է, այլ՝ աշխարհում։ Բանջարեղենի գնաճն էլ պայմանվորված է կարտոֆիլի գնաճով։
«Մնում է՝ վարչապետի նման ասեք՝ կարտոֆիլ չկա, խառը կանաչի կերեք։ Միջազգային գների հետ համեմատած՝ մեր երկրում գնաճը անհամարժեք է»,- արձագանքեց Վարդանյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։