|
Փոխարժեքներ
08 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ Նոյեմբերի 1-ի ժամը 22.45-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը:
Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Մարտունի և Գավառ քաղաքներում, Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում, Սարավան և Աղնջաձոր գյուղերում, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում տեղում է ձյուն, Աշտարակ-Թալին ավտոճանապարհին՝ թույլ ձյուն:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: