կարևոր
724 դիտում, 1 ժամ առաջ - 2026-01-19 17:16
Հասարակություն

Ձյուն, բուք, տեղ-տեղ մերկասառույց․ ինչպիսին է իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին

Ձյուն, բուք, տեղ-տեղ մերկասառույց․ ինչպիսին է իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին

Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 19-ին՝ ժամը 16:30-ի դրությամբ Ջաջուռի, Քեթիի լեռնանցքները, Դիլիջանի ոլորանները, Վանաձոր -Դիլիջան, Ոսկեպար-Ջուջևան, Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ են։

Լուսաշող-Լանջառ ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Քուչակ-Միրաք ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Վարդաղբյուր-Բավրա ավտոճանապարհը, Վարդենյաց լեռնանցքը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի։

Սարավան-Զանգեր, Ապարան-Արագած ճանապարհներին և Արթիկի տարածաշրջանի ավտոճանապարհներին բուք է։

Արթիկի, Աշոցքի, Նաիրի, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Թումանյանի, Արարատի, Եղեգնաձորի, Սիսիանի, Աբովյանի, Սևանի, Գավառի, Ճամբարակի Տավուշի, Դիլիջանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

Ապարանի, Արագածի, Սևանի, Դիլիջանի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

«Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,- ասվում է հաղորդագրության մեջ։