|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Վարդենյաց լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Լոռու մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Սյունիքի (բացառությամբ Սիսիան և Մեղրի քաղաքների) մարզում, Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի, Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջաններում (բուք), Լոռու մարզի Վանաձոր, Տաշիր, Ստեփանավան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Տավուշի մարզի Դիլիջան, Նոյեմբերյան, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Մարտունի, Շիրակի մարզի Գյումրի քաղաքներում տեղում է ձյուն: