|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Հայտնել էինք, որ այսօր տեղի է ունեցել Վիկտոր Դալլաքյանի մամուլի ասուլիսը, որի ժամանակ նա հայտարարել է` եթե այս ասուլիսից հետո իր կամ իր ընտանիքի անդամներից մեկի հետ որևէ բան պատահի, պատասխանատուն նախագահ Սերժ Սարգսյանն է:
Այս հայտարարության մասին yerkir.am-ը փորձեց գնահատական ստանալ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանից, սակայն նա չցանկացավ մեկնաբանել այն:
Մեր այն հարցին էլ` գուցե Հանրապետական կուսակցությունը ճնշումների՞ է ենթարկել Դալլաքյանին, այդ պատճառով է այս հայտարարությունն արվել, Բաղդասարյանն արձագանքեց. «Նա Հանրապետական կուսակցության անդամ է եղել: Թե ի՞նչ է պատահել, այդ մեկնաբանությունները ես չեմ կարող տալ: Հանրապետական կուսակցությունում որևէ ինտրիգ, որևէ բան չի եղել: Մնացած հարցերն ուղղեք նրան»:
Հիշեցնենք` Վիկտոր Դալլաքյանը ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալն էր, ինչպես նաև ԱԺ-ում ՀՀ նախագահի մշտական ներկայացուցիչը: