|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, հանրապետության 6 մարզերի թվով 375 համայնքներում ՏԻՄ ընտրություններ էին: Ընտրություններ էին նաեւ հանրապետության երկրորդ եւ երրորդ քաղաքներում` Գյումրիում եւ Վանաձորում, որտեղից արդեն կան ընտրությունների նախնական տվյալներ:
Այսպես, Realelections.am-ի տվյալների համաձայն` Գյումրիում առաջատար է Բալասանյան դաշինքը ( 12 163 ձայն), երկրորդ տեղում ԲՀԿ-ն (7506) է, երրորդում` Հայկական վերածնունդը (ՕԵԿ) (3745): ԳԱԼԱ-ն (3696) չորրորդ տեղում է:
Վանաձորում առաջատարը ՀՀԿ-ն է (10086), երկրորդ տեղում «Լուսավոր Հայաստանն» (7484) է, երրորդը «Հայկական վերածնունդն» (3712) է: Չորրորդ տեղում ԲՀԿ-ն (2090) է: