|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Այսօր նախաքննական մարմինը բերման է ենթարկել Սևանի քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանին: Այս տեղեկությունը Yerkir.am-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ քննչական կոմիտեից:
Մեզ հայտնեցին, որ Ղուկասյանը Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննվող մի գործի շրջանակներում, որպես վկա հրավիրվել է հարցաքննության, սակայն առանց պատշաճ իրազեկելու չի ներկայացել բաժին, որից հետո նրան բերման ենթարկելու որոշում է կայացվել: Այժմ նա իր փաստաբանի հետ գտնվում է քննչական բաժնում: