|
Փոխարժեքներ
14 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.82 |
| EUR | ⚊ | € 422.74 |
| RUB | ⚊ | ₽ 4.3644 |
| GBP | ⚊ | £ 494.92 |
| GEL | ⚊ | ₾ 139.91 |
Սեպտեմբերի 1-ին Արցախի Հանրապետության հռչակման 25-ամյակին նվիրված տոնական միջոցառումների շրջանակներում Նախագահ Բակո Սահակյանն Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ներկա է գտնվել պատանիների զանգվածային կրոսավազքի մեկնարկին:
Երկրի ղեկավարը կարեւորել է նման միջոցառումների անցկացումը հանրապետությունում մատաղ սերնդի ֆիզիկական եւ հայեցի դաստիարակության տեսանկյունից:
Միջոցառմանը ներկա են եղել ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, ներկայացուցիչներ Հայաստանից եւ Սփյուռքից: