|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 5-ին ընդունել է բարերար Արթուր Վարժապետյանին: Քննարկվել են մեր հանրապետությունում տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:
Սոցիալ-տնտեսական կարեւորագույն խնդիրների իրականացման գործում հայրենիքին ցուցաբերած աջակցության համար եւ ի նշանավորումն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 25-րդ տարեդարձի` Բակո Սահակյանն Արթուր Վարժապետյանին է հանձնել «Մեսրոպ Մաշտոց» շքանշան:
Այնուհետեւ Նախագահ Սահակյանը եւ Արթուր Վարժապետյանը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում մասնակցել են ԼՂՀ մի շարք պետական կառույցների` բարերարի կողմից նվիրաբերված ավտոմեքենաների հանձնման հանդիսավոր արարողությանը:
Միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: