|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հունվարի 29-ին Իտալիայում Հայաստանի դեսպանությունում տեղի ունեցավ Միլանում ՀՀ պատվավոր հյուպատոս Պիետրո Քուչուկյանին և Իտալիայի քաղաքացիական պաշտպանության դեպարտամենտի առաքելության ղեկավար Մասիմո Մարիո Սիմոնելիին (Mario Massimo Simonelli) Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կապակցությամբ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Համագործակցություն, Փրկություն մեդալների հանձնման հանդիսավոր արարողությունը:
Իր խոսքում դեսպան Վիկտորյա Բաղդասարյանը հայ ժողովրդի անունից ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնեց Իտալիայի կառավարությանը, իտալացի փրկարարներին, հայ համայնքի ներկայացուցիչներին 30 տարի առաջ ցուցաբերած նշանակալի օգնության համար:
Արարողությանը մասնակցում էին նաև Սպիտակի երկրաշարժից հետո փրկարարական և վերակառուցման աշխատանքներին մասնակցած այլ իտալացի փրկարարներ: