|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Հայաստանում Վրաստանի Հանրապետության դեսպանությունում իջեցվել է Վրաստանի պետական դրոշը՝ ի հիշատակ Վրաստանում Շատիլի ճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով զոհվածների։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանում Վրաստանի դեսպանության «Ֆեյսբուքի» էջում տեղադրված հաղորդագրությունից։
Վրաստանում օգոստոսի 25-ը հայտարարվել է սգո օր։
րաստանի բարձրլեռնային Շատիլի գյուղի (Դուշեթիի մունիցիպալիտետ, Մցխեթա-Մթիանեթի շրջան) մոտակայքում մարդատար միկրոավտոբուսը օգոստոսի 23-ին ցած էր գլորվել ժայռից` մոտ 80 մետր բարձրությունից: Վթարի հետևանքով 17 մարդ զոհվել է, ևս 3 ուղևոր ծանր վիճակում տեղափոխվել հիվանդանոց։
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագրեր են հղել Վրաստանին՝ Շատիլի ճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի կապակցությամբ: