|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ապրիլի 6-ին Օդեսայում Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում տեղադրված ապրիլյան պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված խաչքարի մոտ մատուցվեց հարգանքի տուրք՝ ի հիշատակ 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմում զոհվածների: Միջոցառումը սկսվեց աղոթքով՝ հիշատակելով զոհվածներին անուն առ անուն, ապա տեղի ունեցավ ծաղիկների խոնարհում: Միջոցառմանը ներկա էր նաև Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոս Գևորգ Պետրոսյանը:
Տեղեկանք․ մարտի 12-ին Օդեսայում Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում, Համլետ Միրզոյանի և Արթուր Ադամյանի ընտանիքների հովանավորությամբ, տեղադրվեց 2016թ. ապրիլյան պատերազմում զոհված հերոսների հիշատակին նվիրված խաչքար: