Փոխարժեքներ
10 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.95 |
EUR | ⚊ | € 450.04 |
RUB | ⚊ | ₽ 4.6006 |
GBP | ⚊ | £ 519.82 |
GEL | ⚊ | ₾ 142.25 |
Շվեյցարիայի Նիոն քաղաքում տեղի ունեցավ Չեմպիոնների լիգայի և Եվրոպա լիգայի մրցաշարերի որակավորման առաջին և 2-րդ փուլերի վիճակահանությունը։
Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտ»-ը, որը Հայաստանը ներկայացնելու է Չեմպիոնների լիգայում, որակավորման առաջին փուլում մրցելու է Անդորրայի չեմպիոն «Սանտա Կոլոմա» թիմի հետ։
Առաջին հանդիպումները տեղի կունենան հունիսի 28-29-ին։
Եվրոպա լիգայի խաղարկությունում Հայաստանը կներկայացնեն երկրի գավաթակիր «Բանանց»-ը, փոխչեմպիոն «Շիրակ»-ն ու բրոնզե մեդալակիր «Փյունիկ»-ը։ 3 թիմերն էլ պայքարը կսկսեն որակավորման առաջին փուլից։
«Շիրակ»-ի մրցակիցը Վրաստանը ներկայացնող «Դիլա»-ն է։ «Փյունիկ»-ը կմրցի Ջիբրալթարը ներկայացնող «Եվրոպա» ակումբի, իսկ «Բանանց»-ը՝ կիպրոսյան «Օմոնիա»-ի հետ։
Առաջին հանդիպումները տեղի կունենան հունիսի 30-ին։