|
Փոխարժեքներ
25 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.93 |
| EUR | ⚊ | € 417.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.9162 |
| GBP | ⚊ | £ 484.05 |
| GEL | ⚊ | ₾ 139.03 |
Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլում Հայաստանը ներկայացնող 3 թիմերը՝ «Գանձասար Կապան»-ը, «Շիրակ»-ն ու «Փյունիկ»-ը, ընդհանուր դիմակայություններում զիջեցին մրցակիցներին:
«Փյունիկ»-ը արտագնա խաղում 0:5 հաշվով պարտվեց Բրատիսլավիայի «Սլովան»-ին: Դիմակայության առաջին խաղում երևանյան թիմը «Հանրապետական» մարզադաշտում պարտվել էր 1:4 հաշվով:
«Գանձասար Կապան»-ը, որը մրցակցի հարկի տակ նվազագույն հաշվով պարտվել էր չեռնոգորական «Մլադոստ»-ին, պատասխան խաղում 3 անպատասխան գնդակ ընդունեց սեփական դարպասը:
«Շիրակ»-ը մրցակցի դաշտում ոչ-ոքի՝ 2:2 հաշվով ավարտեց հանդիպումը «Գորիցա»-ի հետ: Առաջին խաղում Վարդան Բիչախչյանի սաները պարտվել էին 0:2 հաշվով:
Այսպիսով` հայկական թիմերը հերթական անգամ կատարյալ ֆիասկոյի ենթարկվեցին եվրոպական մրցասպարեզում: Բարձրագույն խմբի թիմերից պայքարը եվրագավաթներում պայքարը շարունակում է միայն չեմպիոն «Ալաշկերտ»-ը, որը չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում հաղթահարել էր Անդորրայի չեմպիոն «Սանտա Կոլոմա»-ի արգելքը: Որակավորման 2-րդ փուլում Աբրահամ Խաշմանյանի թիմը մրցելու է բելառուսական ԲԱՏԷ-ի հետ: