|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ֆրանսիայի Բըզանսոն քաղաքում երկու` մոտ 20 տարեկան երիտասարդներ փորձել են թալանել McDonald's-ի ռեստորանը` առանց իմանալու, որ այնտեղ ճաշում են ֆրանսիական ժանդարմերիայի միջամտության խմբի (GIGN) աշխատակիցներ. տեղեկացնում է РИА Новости-ն` վկայակոչելով France Bleu ռադիոկայանը:
Դեպքը տեղի է ունեցել կիրակի: Որսորդական հրացանով զինված երիտասարդները մտել են ռեստորան, օդ կրակել ու տնօրենից գումար պահանջել: Սակայն նրանք չեն իմացել, որ ռեստորանում քաղաքացիական հագուստով մոտ 10 հատուկջոկատային է ճաշում: Այցելուների և ռեստորանի անձնակազմի շրջանում զոհերից խուսափելու համար հատուկջոկատայինները թույլ են տվել երիտասարդներին դուրս գալ ռեստորանից, ապա ձերբակալել նրանց ավտոկայանատեղիում: